-
16.12.2020|
15:52
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1098-ով՝ հասնելով 150218-ի, գրանցվել է մահվան 38 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
16.12.2020|
13:12
Դեկտեմբերի 29-ից հունվարի 6-ը Հայաստանի Նկարիչների միության ցուցասրահում գործելու է «100 դուռ» լուսանկարչական բարեգործական ցուցահանդես: Ռեժիսոր Խաչիկ Եղոյանը նշում է, որ ներկայացվելու է 100 լուսանկար, յուրաքանչյուրի արժեքը 20 հազար դրամ է, հավաքված հասույթը տրամադրվելու է պատերազմի ժամանակ զոհված 4-5 ազատամարտիկի՝ ամենածայրահեղ վիճակում գտնվող ընտանիքներին:
-
16.12.2020|
13:03
Պաշտպանության նախարարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինվորների ծնողները կոտրել են նախարարության դուռն ու փորձել մտնել վարչական շենք։
-
16.12.2020|
13:01
Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված Արցախի ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։
-
16.12.2020|
10:35
Արյունը նորից ներկեց Լեռնային Ղարաբաղի ձյունը: Դեկտեմբերի 11-ի ու 12-ի զինված միջադեպերը ի հայտ բերեցին ընդամենը մեկ ամիս առաջ ստորագրված հրադադարի կարճ հայտարարության չկարգավորված հարտվածները:
-
15.12.2020|
23:02
Ադրբեջանցի երկու դիվերսանտի՝ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի արտահանձնումը ընդունվել է Սմբատ Ցականյանի ծնողների հետ համակողմանի քննարկման արդյունքում՝ նրանց համաձայնությունն ստանալուց հետո:
-
15.12.2020|
21:09
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքի նախկին քաղաքապետ, բժիշկ Գևորգ Կեպենեկյանին և «Merieux» հիմնադրամի «Մայր-երեխա» ծրագրի ղեկավար, բժիշկ Խելիլ Էտուին:
-
15.12.2020|
21:08
Ֆրանսիան կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել պատերազմի հետևանքով տուժած Արցախին և տեղահանված ընտանիքներին՝ հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
-
15.12.2020|
21:07
Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը գտնվում են խոր ճգնաժամի մեջ՝ բարոյական, հոգեբանական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, արժեքային: Դժվար է պատկերացնել ավելի խոր ճգնաժամ. ինչ ավելի պետք է լինի:
-
15.12.2020|
21:05
Խայտառակ կապիտուլյացիայի հետ կապված օդում կախված մնացած բազմաթիվ հարցերից մեկը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից բարձրաձայնված այն փաստն է, որ Հայաստանի դավադիր ղեկավարությունը մերժել է հոկտեմբերի 19-ին արված շատ ավելի արժանապատիվ համաձայնագրի առաջարկը։